Ահաբեկչություն Գաոյում (2017)
Ահաբեկչություն Գաոյում | |
---|---|
Սպանության ձև | ահաբեկիչ-մահապարտի պայթյուն և car bombing? |
Երկիր | Մալի |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | հունվարի 18, 2017 |
Սպանվածներ | 77 մարդ[1] |
Վիրավորներ | 120 |
Ահաբեկչություն Գաոյում, 2017 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած ահաբեկչություն, երբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված տրանսպորտային միջոցով մտել է Գաո, Մալիի մերձակա ռազմական ճամբար՝ սպանելով 77 և վիրավորելով առնվազն 11 մարդու։ Միջադեպը Մալիի պատմության մեջ ամենամահաբեր ահաբեկչությունն է[2]։
Միջադեպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական ժամանակով ժամը 9:00-ի սահմաններում պայթուցիկով լցված մեքենան մտել է բազա[3], որտեղ գտնվել են մալիական բանակի` կառավարության հետ խաղաղ պայմանագիր ստորագրող անդամներն ու զինյալները[4]։ Ըստ բանակի մամուլի քարտուղարի՝ մեքենան ունեցել է զորամասի տարբերանշան[5][6]։ Տասնյակ մարդիկ են սպանվել, սակայն ճշգրիտ թիվն սկզբնապես հայտնի չի եղել. Մալիի ORTM պետական ալիքը հայտարարել է, որ զոհվել է 47 մարդ, մինչդեռ նախագահի ծառայությունը նշել է, որ ահաբեկչությանը զոհ է գնացել 60 մարդ և վիրավորվել են 115-ը։ Հունվարի 19-ին ֆրանսիական բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ զոհերի թիվը հասել է 77-ի[7]։
Իսլամական Մագրիբում Ալ Քաիդան ստանձնել է Ալ Մուրաբիտուն կազմակերպության միջոցով հարձակման պատասխանատվությունը[8], որը հայտարարել է, թե պայթյունը պատիժ էր Ֆրանսիայի հետ Մալիի համագործակցության համար։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Կիթան եռօրյա սուգ է հայտարարել։ ԱԳ նախարար Աբդուլայ Գիոթը հայտարարել է, որ հարձակումը կատարվել է հանցագործի, վախկոտի և բարբարոսի կողմից, սակայն նա չի կարող վերջ դնել ապստամբների հետ խաղաղության հասնելու կառավարության ջանքերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 77 morts dans l'attentat suicide de Gao (ֆր.) // Le Figaro / A. Brézet — Paris: Société du Figaro, 2017. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ Al Qaeda-linked group claims Mali’s deadliest suicide attack. euronews. Процитовано 19 January 2017.
- ↑ Suicide Attack at Military Camp in Mali Kills Scores.
- ↑ Truck bomb kills at least 60, including army troops, in northern Mali.
- ↑ Suicide blast kills dozens at army base in Mali’s Gao.
- ↑ Press, Associated (18 January 2017).
- ↑ Death toll from suicide blast at Gao army base rises.
- ↑ Group that kidnapped Canadians claims responsibility for Mali bombing.